Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Մենակ լավ փող են լվանում, իսկ մաքրման տարրական աշխատանք իրականացնում ըստ հավեսի

Մենակ լավ փող են լվանում, իսկ մաքրման տարրական աշխատանք իրականացնում ըստ հավեսի
27.11.2024 | 12:52

Հանրապետության տարածքում տիրող ճանապարհային վակխանալիան ցույց է տալիս օրվա իշխանության ողջ մերկությունն ու հմայքը: Նման անտերխանա բարդակին ոչ մի արդարացում ու պարզաբանում չի կարող լինել, քանի որ հանրապետության ողջ տարածքում ճանապարհային քաոս է, ու դրա պատասխանատուներին բոլորդ գիտեք:

Փաստացի չկան մաքրված ճանապարհներ, մարդիկ մնացել են մայրուղիների ամենատարբեր հատվածներում, ձյան շերտը մաքրված չէ, չկա մաքրող տեխնիկա և իրականացվող աշխատանք: Եվ սա այն դեպքում, երբ մեկ շաբաթից ավել հայտարարվում է, որ սպասվում է ձյուն: Ասենք, մայիսը չի, որ զարմանաս ու պատրաստ չլինես նման ձյան, էսա դեկտեմբերն ա:

Տարածքային կառավարման նախարարություն կոչված ցեխը մենակ կարողանում է սուբվենցիայով փող մուրա, մուրացկանի դեմքով գնա ու վիզ ծռի, բայց իր բուն գործառույթներն իրականացնելիս զրո է: Ճանշինների մասին էլ՝ չխոսեմ, որ մենակ լավ փող են լվանում, իսկ մաքրման տարրական աշխատանք իրականացնում ըստ հավեսի: Էդ ձեր սիրելի ասֆալտը, որ փռում եք, պիտի մի քիչ էլ տեր ըլնեք, որ մի քիչ դիմանա, մենակ լափելով չի:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 2337

Մեկնաբանություններ